Լրահոս 24/7
24.09.2023

Հայկական կարմիր խաչի ընկերությունը աջակցում է տեղահանված անձանց ընդունման կետերի աշխատանքներին

Հայկական կարմիր խաչի ընկերությունը աջակցում է տեղահանված անձանց ընդունման կետերի աշխատանքներին

Հայկական կարմիր խաչի ընկերությունը աջակցում է տեղահանված անձանց ընդունման կետերի աշխատանքներին։

Սեպտեմբերի 23-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ, աջակցում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի դրամատիկական թատրոնի շենքում և Կոռնիձորի մարդասիրական կայանում տեղահանված անձանց ընդունման կետերի կահավորման և կառավարման աշխատանքներին։ Այս մասին ասված է Հայկական կարմիր խաչի տարածած հաղորդագրության մեջ։

Կետերում ՀԿԽԸ հատուկ պատրաստվածություն անցած կամավորներն օգնում են գրանցման աշխատանքներում, տրամադրվում է հոգեբանական, առաջին հոգեբանական աջակցություն և ուղղորդում՝ հոգեբանների և արագ արձագանքման թիմերի կողմից, ինչպես նաև ջուր, չոր սնունդ և հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարքեր։

Հայկական Կարմիր խաչի ընկերության Որոնում ծառայությունն իրականացնում է Ընտանեկան կապերի վերամիավորման գործառույթներ՝ անհայտ կորած անձանց տվյալների գրանցում և հավաքագրում, հեռախոս չունեցող անձանց հնարավորություն տրվում կապ հաստատել հարազատների հետ։ Աշխատանքներում ներգրավված են ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակի և Գորիսի մարզային մասնաճյուղի անձնակազմի ավելի քան 70 անդամ և կամավոր։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄՖ) հետ սերտ համագործակցությամբ, սեպտեմբերի 19-ից սկսած իրականացնում է մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիա՝ հնարավոր տեղահանության դեպքում մարդասիրական աջակցություն տրամադրելու համար։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ԱՄՆ զարգացման գործակալության և ԿԽՄՖ-ի հետ համաձայնագրի շնորհիվ, ներկա պահին ունի 3000 անձի համար ոչ պարենային ապրանքների, կանխիկ և հոգեսոցիալական աջակցություն տրամադրելու հնարավորություն։

ՄԱԿ ՓԳՀ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ նախօրոք կնքված շրջանակային համաձայնագրերը, որոնք ակտիվանում են արտակարգ իրավիճակների դեպքում, հնարավորություն կտան աջակցել տուժած բնակչությանը դրամական օգնության տրամադրման, սննդի և ոչ պարենային ապրանքների աջակցության, երեխաների պաշտպանության, արտակարգ իրավիճակներում կրթության կազմակերպման և այլ ուղղություններով։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կիրականացնի կարիքների արագ գնահատում, որին կհաջորդի ԿԽՄԿ հետ համագործակցությամբ կարիքների խորը և բազմակողմանի գնահատումը։

Դրանց արդյունքների հիման վրա հետագայում կիրականցվի ռեսուրսների միջազգային և տեղական հավաքագրում՝ միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր իրականացնելու համար։

Լրահոս
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
Քրիստինե Վարդանյանը չի կարծում, որ «դրոշամարտի» մեջ մտնելը ճիշտ ճանապարհ է
13:56
Քրիստինե Վարդանյանը չի կարծում, որ «դրոշամարտի» մեջ մտնելը ճիշտ ճանապարհ է
Վաշինգթոն նահանգում անտառային հրդեհների պատճառով 60 հազար մարդ է տարհանվել
13:44
Վաշինգթոն նահանգում անտառային հրդեհների պատճառով 60 հազար մարդ է տարհանվել
Դուք ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, ինչքան ընդդիմությա վրա հարձակվող կարմիր բերետավորները՝ դիվանագիտական արվեստի. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ին
13:14
Դուք ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, ինչքան ընդդիմությա վրա հարձակվող կարմիր բերետավորները՝ դիվանագիտական արվեստի. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ին
ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը
12:53
ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը
Դեռ դեգերում եք պատմական Հայաստանում. Արայիկ Հարությունյան
12:41
Դեռ դեգերում եք պատմական Հայաստանում. Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ Կարապետյան
12:21
«Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ Կարապետյան
Հորմուզի նեղուցը փակված չէ Օմանի հետ տարաձայնությունների պատճառով. Բաղայի
12:16
Հորմուզի նեղուցը փակված չէ Օմանի հետ տարաձայնությունների պատճառով. Բաղայի
Ձեր քաղաքական առաջնորդի անձնագրի մեջ է գրված հատուկ ծառայության անուն՝ ФСБ. Ալեքսանյան
12:02
Ձեր քաղաքական առաջնորդի անձնագրի մեջ է գրված հատուկ ծառայության անուն՝ ФСБ. Ալեքսանյան
Պետք է ամեն ինչ անել՝ թմրածությունից խուսափելու համար. վարչապետ
11:39
Պետք է ամեն ինչ անել՝ թմրածությունից խուսափելու համար. վարչապետ
«Այն, ինչ Վեհափառը պետք է ասեր ԱԺ-ում, ասաց մեզ՝ եկեղեցում». Նարեկ Կարապետյան
11:21
«Այն, ինչ Վեհափառը պետք է ասեր ԱԺ-ում, ասաց մեզ՝ եկեղեցում». Նարեկ Կարապետյան
ԲՀԿ-ի ձայների գնդակահարության քելեխին մասնակցում էր նաև ընդդիմությունը․ Էդմոն Մարուքյան
11:17
ԲՀԿ-ի ձայների գնդակահարության քելեխին մասնակցում էր նաև ընդդիմությունը․ Էդմոն Մարուքյան
Ռուսաստանի հասցրած ամենամեծ վնասը քաղաքական մտածողության համակարգված դեգրադացիան է
11:13
Ռուսաստանի հասցրած ամենամեծ վնասը քաղաքական մտածողության համակարգված դեգրադացիան է
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
11:07
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
17:50
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց