ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը տեղեկացնում է.
Տեղահանված բնակիչների առաջնային հաշվառում և կարիքների գնահատում է իրականացվում Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։
Կարիքների առաջնային գնահատում իրականացնելուց հետո օթևանի խնդիր ունեցող մեր հայրենակիցները տեղափոխվում են Գորիսում ստեղծված կոորդինացիոն կենտրոն, որտեղից արդեն կազմակերպվում է անձանց կեցության և այլ առաջնային խնդիրների լուծումը։
ԼՂ-ից տեղահանվածների կեցության կազմակերպումը Հայաստանում չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով։














