Լրահոս
02.10.2023

Հայաստանին լքելը Ֆրանսիայի համար կլինի խայտառակություն, Եվրոպայի համար՝ մեղսավոր հրաժարում, ԱՄՆ-ի համար՝ մեծ զիջում ՌԴ-ին. Օլանդ

Հայաստանին լքելը Ֆրանսիայի համար կլինի խայտառակություն, Եվրոպայի համար՝ մեղսավոր հրաժարում, ԱՄՆ-ի համար՝ մեծ զիջում ՌԴ-ին. Օլանդ

Հայաստանին լքելը Ֆրանսիայի համար կլինի դաժան խայտառակություն, իսկ Եվրոպայի համար՝ մեղսավոր հրաժարում։ Այս մասին Le Journal-ում «Օգնենք Հայաստանին» վերտառությամբ հրապարակված հոդվածում հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը: 

Օլանդը հիշեցրել է, որ որպես նախագահ՝ մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում միջնորդական ջանքերին։

«Այս փորձառությունն ինձ մղում է հրապարակավ նախազգուշացման՝ արդարությունն ու պատիվն այսօր Ֆրանսիայից պահանջում են անել ամեն հնարավորը հայերին օգնելու համար», – գրել է Օլանդը:

Ֆրանսիայի նախկին նախագահը, անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է, որ հայերը հուսահատ փախել են իրենց հայրենիքից:

«Նրանց տները լքված կամ այրված են, եկեղեցիները՝ ավերված։ Էթնիկ զտումներ են ընթանում: Նրանցից շատերի կյանքի համար մտավախություն կա, եթե միջազգային հանրությունը արագ չգնա՝ ստուգելու նրանց տարածքներում պահելու կամ տարհանելու պայմանները։ Բայց ամենավատն առջևում է, քանի որ հենց Հայաստանի՝ այս այնքան թանկ, բայց այնքան փխրուն երկրի ամբողջականությանը կարող է վնասվել։

Դրան նպաստում է ամեն ինչ։ Ուկրաինայում ձախողված Վլադիմիր Պուտինը մտադիր է իր վրեժը լուծել Կովկասում։ Նա վճռական է ցույց տալու, որ Հայաստանը, առանց իր վերահսկողության, անհետանալու վտանգի առջև է, և որ, հետևաբար, նա պետք է ենթարկվի Ռուսաստանին, որպեսզի պահպանի իր գոյությունը: Էրդողանը, ով չի հրաժարվել իր օսմանյան երազանքից, դրդում է Ադրբեջանին գնալ հնարավորինս հեռուն իր գործողության մեջ…

Ինչ վերաբերում է արդեն ռուսական գազից զրկված եվրոպացիներին, ապա նրանք խնայում են Բաքվին, որպեսզի չկորցնեն վառելիքի մատակարարման նոր աղբյուրը։ Ամերիկացիները շատ բան են անում Ուկրաինային օգնելու համար, բայց Կովկասի պարագայում կարող են համարել, որ այն շատ հեռու է։ Մի խոսքով, Հայաստանին հերթական անգամ վախկոտ լքում է սպառնում։

Հանձնվելը դաժան խայտառակություն կլինի Ֆրանսիայի համար, մեղսավոր հրաժարում՝ Եվրոպայի համար և մեծ զիջում Մոսկվային՝ Միացյալ Նահանգների համար: Ուստի ժամանակն է ուժով և համոզմունքով հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են, և որ դրանք պետք է երաշխավորվեն։ Ելնելով իր պատմությունից և արժեքներից՝ Ֆրանսիան պետք է կանգնի առաջին գծում», – գրել է Օլանդը:

Լրահոս
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
15:21
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
14:56
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
14:43
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
14:33
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
Ինչպես ասվում է` կոպեկ առ կոպեկ. Ալեն Սիմոնյան
14:28
Ինչպես ասվում է` կոպեկ առ կոպեկ. Ալեն Սիմոնյան
Ավանեսյանն ու Philips-ի փոխնախագահը քննարկել են բուժհաստատությունների վերազինման հարցեր
14:19
Ավանեսյանն ու Philips-ի փոխնախագահը քննարկել են բուժհաստատությունների վերազինման հարցեր