

Doctor with stethoscope in a hospital, back view
Հայաստանի տարբեր բուժհաստատություններում իրենց առողջության վերականգնումը շարունակում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 302 բուժառու:
Նրանցից 113-ի վիճակը շարունակում է ծանր մնալ, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների առողջական վիճակը:
Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է գտնվել 5 երեխա, ևս 8 երեխայի բուժումը շարունակվում է սովորական պայմաններում:
Նախօրեին Հայաստանից Ֆրանսիայի և Բուլղարիայի բուժհաստատություններ է տեղափոխվել 7 պացիենտ, որոնց վիճակը փոքր-ինչ կայունացել է:
Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ առաջնային առողջապահական բուժհաստատություններ է դիմել 13 646 անձ, այսինքն՝ նրանք կցագրվել են որևէ ամբուլատորիայի կամ պոլիկլինիկայի:
«Սա կարևոր գործընթաց է հատկապես նրանց համար, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, առաջնային է հաշվառվել որևէ բուժհաստատությունում»,- նշեց Բաղդասարյանը՝ տեղեկացնելով՝ այս գործընթացին զուգահեռ ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է Առողջապահության ազգային ինստիտուտի միջոցով գրանցել այն մարդկանց, որոնք առողջապահական ոլորտում աշխատելու ցանկություն ունեն և մասնագիտությամբ բժիշկ են:
«261 բուժաշխատող արդեն իսկ գրանցվել է Առողջապահության ազգային ինստիտուտում, նրանք համապատասխան դասընթաց անցնելուց հետո կկարողանան աշխատել բուժհաստատություններում: 125-ը ավագ բուժաշխատող է, 136-ը՝ միջին բուժաշխատող»,- ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը:
ՀՀ ԱՆ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ առկա են 273 ավագ բուժաշխատողի և 59 կրտսեր բուժաշխատողի թափուր հաստիքներ:
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…