

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին «X» սոցիալական ցանցում ասել է, որ Իսրայելը «հատել է կարմիր գծերը» պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ իր պատերազմում։
Նրա խոսքով՝ իսրայելական բանակի գործողությունները «կարող են ստիպել բոլորին քայլեր ձեռնարկել»։
«Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները հատել են կարմիր գծերը, ինչը կարող է բոլորին ստիպել քայլեր ձեռնարկել։ Վաշինգտոնը խնդրում է մեզ ոչինչ չանել, բայց շարունակում է լայնածավալ աջակցություն ցուցաբերել Իսրայելին։ ԱՄՆ-ն ազդակներ ուղարկեց Դիմադրության առանցքին, սակայն հստակ պատասխան ստացավ մարտի դաշտում», – գրել է նա:
Նշենք, որ «Դիմադրության առանցքը» ներառում է Մերձավոր Արևելքում Իրանի կողմից աջակցվող ուժերը, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ը, «Հեզբոլլահ»-ը:
Նախօրեին Ռաիսին արաբական Al-Jazeera-ին տված հարցազրույցում ասել էր, որ Թեհրանը չի հետևի Գազայի հատվածի շուրջ իրավիճակին չմիջամտելու մասին ԱՄՆ-ի նախազգուշացումներին: Միևնույն ժամանակ, նա հերքել էր մեղադրանքները, թե Իրանը կանգնած է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևում։
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…