

Հայաստանում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի շուրջ քննարկումների ֆոնին չափազանց կարևոր է հավասարակշռված հեռանկար ապահովելը։
Վերջին շրջանում մամուլը կենտրոնացել է այնպիսի վիճակագրության վրա, որը կարող է թյուր պատկերացում ստեղծել ոլորտի կարգավորմանն ուղղված ջանքերի վերաբերյալ, մասնավորապես Հայաստանի տնտեսության խոշոր խաղացող՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի (գրանցված ապրանքանիշ՝ VBET, նախկինում՝ Vivaro) դեպքում, որն, ի դեպ, ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է:
Քննադատները պնդում են, որ նախկինում կարգավորող օրենսդրությունը սահմանափակ արդյունքներ է տվել։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է առհասարակ հրաժարվել ոլորտը կարգավորելու բոլոր փորձերից։
Աշխարհի շատ երկրներ բախվել են նմանօրինակ մարտահրավերների և գտել են հաջող լուծումներ՝ խթանելով պատասխանատու ժամանցը։
Հայաստանը կարող է դասեր քաղել միջազգային լավագույն փորձից՝ պատասխանատու ժամանցը որպես նորմ սահմանելու ուղղությամբ և գործակցել շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ Բադալյան եղբայրների հետ, որոնք զրոյից են կերտել ինդուստրիան ՀՀ-ում։
Եթե Բադալյան եղբայրներին հաջողվում է կարգավորող օրենսդրության շրջանակներում ոլորտային բիզնեսներ վարել Կյուրասաոյում, Մալթայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում և Դանիայում, ապա ինչու՞ այդ երկրներում ձեռք բերված իրենց հսկայական փորձն ու գիտելիքը չկիրառել նաև հայաստանյան շուկայում։
Ինչու՞ անտեսել այն փաստը, որ ոլորտի ակտիվությունները նախատեսված են 21-ից բարձր տարիքի չափահաս մարդկանց համար։
Ինչու՞ չխոսել չափահասների շրջանում պատասխանատու ժամանցի և սեփական որոշումների համար պատասխանատվություն ստանձնելու մասին։
«Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի հիմնադիր Բադալյան եղբայրները Հայաստանի օրենսդրության և կանոնակարգերի շրջանակներում ստեղծել են լայն ճանաչում ունեցող միջազգային բիզնես, որը հարստացրել է Հայաստանի տեխնոլոգիական լանդշաֆտը։
Միայն 2022թ․ Բադալյան եղբայրների կողմից հիմնադրած SoftConstruct ընկերությունների խումբը պետբյուջե է փոխանցել 10,825,009,048 դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ, իսկ 2023թ․ առաջին երեք եռամսյակների ընթացքում պետբյուջե են փոխանցվել 8,724,858,577 դրամի հարկեր, տուրքեր ու պարտադիր վճարներ։
Անշուշտ, «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն ավելին է, քան տեխնոլոգիան ու ժամանակակից գիտելիքը. ընկերության հիմնադիրները երկու տասնամյակ շարունակ աջակցում են գյուղատնտեսությանը, սպորտին, մեդիա ոլորտին, մշակույթին և այլ ոլորտների:
Բադալյան եղբարների կողմից տեխնոլոգիական հենքի վրա ստեղծված ընկերությունների խմբում այսօր աշխատում են 6000 արհեստավարժ մասնագետներ՝ ՀՀ-ում ամենաբարձր աշխատավարձերով։ Ընդ որում՝ 80%-ն աշխատում է Հայաստանում, վճարում է հարկեր, և մասնագիտական առումով պահանջված է հենց իրենց հայրենիքում։
«Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ -ում կուտակված գիտելիքի ու փորձի շնորհիվ է, որ ընկերության արդեն նախկին աշխատակիցները 10 նոր տեխնոլոգական ընկերություններ են հիմնել։
Բադալյան եղբայրներն ասոցացվում են Հայաստանում տեխնոլոգիական առաջընթացը նախաձեռնելու հետ և իրենք են միևնույն լեզվով խոսում միջազգայնորեն պահանջված այնպիսի մասնագետների հետ, որոնց փորձառությունը մեծ է web3, արհեստական բանականության, թոքենիզացիայի, NFT-ների, բլոկչեյնի ու մետա-աշխարհի ուղղություններում։
Եզրափակելով՝ նշենք, որ պետական կարգավորման և բիզնես պրակտիկայի միջև հավասարակշռություն հաստատելը կարևոր է:
Ժամանակն է ոչ միայն խոսել «Պատասխանատու ժամանցի» մասին, այլև օգնել անհատներին հասկանալ անպատասխանատու որոշումների ռիսկերը։
Հայաստանն ունի պատասխանատու խաղային պրակտիկա վարելու և բարգավաճող, հավասարակշռված ոլորտ ունենալու ներուժ, որը ձեռնտու է բոլոր շահագրգիռ կողմերին։
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…