Հասարակություն

«2024թ. խաղաղության պայմանագրի կնքման հարցում զգուշավոր լավատեսություն կա». Պապոյան

ՔՊ փոխնախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է 8 գյուղերի մասին Ադրբեջանից հնչող հայտարարություններին։

«Հայաստանը երբեք ոչինչ չի խոստացել, Հայաստանը հայտարարել է, որ 1974-1975թթ․ քարտեզներով պատրաստ է սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, իսկ, օրինակ, այդ քարտեզներով նույն Տավուշում կա 7-8 գյուղ, որոնց վարելահողերն ամբողջովին Ադրբեջանի վերահսկողության տակ են»,– նշեց նա։ 

Պապոյանը վստահեցնում է, որ խաղաղության պայմանագրի կարևորագույն դրույթներից մեկը հենց այն է, որ արձանագրվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29․800 կմ² տարածքով, ճանապարհների ապաշրջափակումը, տևական խաղաղությունը․ «Այս համատեքստում խաղաղության պայմանագրում չպետք է լինեն դրույթներ, որոնք իրենց մեջ կարող են ռումբեր պարունակել: Պետք է լինի այնպիսի պայմանագիր, որ չառաջացնի այլ խնդիրներ և նոր պատերազմի հավանականություն»,-ասաց նա։

Գևորգ Պապոյանի խոսքով՝ 2024թ. խաղաղության պայմանագրի կնքման հարցում զգուշավոր լավատեսություն կա. «Մեծ հաշվով՝ հիմնական, առանցքային հարցերի շուրջ ըմբռնում կա։ Միակ հարցը, որ ըմբռնում չկար, այսպես կոչված՝ միջանցքի հարցն է։ Բայց այդ հարցն, իմ տպավորությամբ, գոնե Ադրբեջանի ու Թուրքիայի հրապարակային հայտարարություններից դուրս է եկել, և ասում են, որ դա իրենց պետք չի, քանի որ տնտեսապես ավելի հարմար ճանապարհ են գտել»։

Թիվ 1

Recent Posts

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

5 minutes ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

20 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

38 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

50 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

1 hour ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago