Լրահոս 24/7
25.12.2023

ՀՀ-ն բարձր է գնահատում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը. փոխնախարար

ՀՀ-ն բարձր է գնահատում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը. փոխնախարար

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ելույթը է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յոթերորդ նախարարական հանդիպման շրջանակներում.

«Մեծարգո պարոն Հոսեյն Ամիր Աբդոլլահիան,

Մեծարգո պարոն Էզզաթոլլահ Զարղամի,

Ձերդ Գերազանցություններ,

հարգելի գործընկերներ,

Ինձ համար մեծ պատիվ է Թեհրանում մասնակցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յոթերորդ նախարարական հանդիպմանը:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը՝ ֆորումի գերազանց կազմակերպման, ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։Ցանկանում եմ իմ ամենաանկեղծ շնորհավորանքները հղել Իրանի կառավարությանն ու ժողովրդին Շաբ-Է-Յալդայի տոնի կապակցությամբ։

Նախօրեին Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարության կողմից կազմակերպված մշակութային ծրագիրը մեզ հերթական հնարավորությունն ընձեռեց ծանոթանալու Իրանի հարուստ մշակութային ժառանգությանը:

Հայաստանն ու Իրանը կիսում են խոր արմատներ ունեցող ավանդույթներ և մշակութային կապեր: Դրա լավագույն օրինակներից է Ջրի տոնը, որը պարսկերենում հայտնի է Տիրգան, իսկ հայերենում՝ Վարդավառ անունով:

Հնագույն ժամանակներից ի վեր նման ավանդույթները ծառայում են երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդմանը։

Գտնվելով Բեհիսթունյան արձանագրության հայրենիքում՝ մենք վերհիշում ենք, թե ինչ մեծ դերակատարում է ունեցել Իրանը տարածաշրջանի հնագույն ժողովուրդների պատմությունում։

Ավելի քան երկուսուկես հազարամյակ առաջ Դարեհ Մեծի հրամանով փորագրված այս եռալեզու՝ հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն արձանագրությունն Իրանի ժողովրդի հնագույն պատմության և մշակույթի կենդանի վկայությունն է:

Այն նաև լեզվական և պատմական կամուրջ է, որը թույլ է տալիս ծանոթանալ տարածաշրջանի բազմազան մշակութային խճանկարին: Հատկանշական է, որ Հայաստան անվանումն առաջին անգամ հիշատակվել է հենց այս պատմական փաստաթղթում. ընդ որում, բաբելոներեն հատվածում մեր երկիրը հիշատակվել է որպես Ուրարտու՝ դրանով իսկ ընդգծելով Ուրարտու/Հայաստանի անխզելի գիծն ու ավանդույթը։

Գտնվելով այս հնագույն երկրում՝ եկեք մտորենք այս արձանագրության մնայուն ազդեցության մասին, որը մեծարում է համատեղ ժառանգությունը և կապում մեզ մոտ ու հեռավոր ժողովուրդների հետ։

Մենք բարձր ենք գնահատում Իրանի անսասան հանձնառությունը տարբեր ժողովուրդների մշակութային ժառանգության, այդ թվում՝ հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանը: Այս հանձնառությունը հատկապես ակնհայտ է Իրանում այնպիսի մշակութային վայրերի պահպանման գործում, ինչպիսին է Սուրբ Թադեոս Առաքյալի վանքը, որը 4-7-րդ դարերում կառուցված հայկական եկեղեցի է և կապված է Թադեոս առաքյալի անվան հետ:

Սուրբ Թադեոս, Սուրբ Ստեփանոս և Ձորձորի մատուռ հայկական վանական համալիրի ընդգրկումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես նաև «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացություն» հայտի գրանցումը ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ զուգորդված ուխտագնացության ավանդույթների պահպանմանն ուղղված կառավարության աջակցությամբ, արտացոլում է Իրանի կարևոր դերակատարումը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում։

Լրահոս
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ