Լրահոս 24/7
05.01.2024

Իսկ այդ ճանապարհը տանում է տաճա՞ր

Իսկ այդ ճանապարհը տանում է տաճա՞ր

Տարեվերջին Ադրբեջանում Վրաստանի դեսպանը Բաքվի լրատվամիջոցներին հարցազրույց էր տվել եւ ասել, որ երկու երկրների միջեւ սահմանը յոթանասուն տոկոսով համաձայնեցված է: Նրան հարցրել էին ամենավիճելի՝ Դավիթ Գարեջիի վանական համալիրի մասին:

Դեսպանը պատասխանել էր, թե հույս ունի, որ այդ հարցում կգտնվի փոխընդունելի կարգավորում: Խոսքը միջնադարյան կրոնա-մշակութային հուշարձանի մասին է, որի տարածքով է անցնում վրաց-ադրբեջանական սահմանի մի հատվածը:

Դա, իհարկե, դեպի «տաճար տանող»՝ հարգալի խաղաղության վերջնական ճանապարհ չէ, բայց, որքանով դիտարկվում է, Վրաց ուղղափառ եկեղեցին եւ Եղիա Երկրորդ կաթողիկոսը ստեղծված իրավիճակը քաղաքական քննարկումների առարկա չեն դարձնում, թեեւ Վրաստանում, բնականաբար, ոչ ոք չի ընդունում, որ Դավիթ Գարեջիի վանական համալիրը «միջնադարյան-աղվանական է»՝ ինչպես պնդում է ադրբեջանական պատմագիտությունը:

Ինչու՞ է այս դիտարկումն արվում:

Տարեմուտին Հանրային հեռուստաընկերությամբ չի հեռարձակվել Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը:

Տրվել է պաշտոնական բացատրություն, որ Մայր աթոռը չի համաձայնել առաջարկվող տարբերակին, այն է՝ Գարեգին Բ-ի ուղերձը հեռարձակել ՀՀ նախագահի ամանորյա խոսքից հետո եւ պահանջել է առհասարակ չօգտագործել տեսագրությունը, որի հեղինակային իրավունքն իրենն է:

Ի՞նչ պետք է աներ Մայր աթոռը, եթե անգամ Հանրային հեռուստաընկերությունը «կատարել է իշխանության հանձնարարությունը»:

Որպես Հայաստանի եւ հայ ժողովրդի հոգեւոր առաջնորդ՝ Գարեգին Բ կաթողիկոսը կարող էր հրապարակել մի քանի տողանոց տեքստ, բոլորին հանդուրժողականության եւ խոհեմության կոչ, իշխանություններին էլ խնդիրն օրինական դաշտում կարգավորելու հորդոր անել:

Բայց ինչի՞ ենք ականատես: Իշխանության հասցեին ամենասուր քննադատությունը ՀԱԵ հագեւոր հայրերն են հնչեցնում, թեմի առաջնորդներ: Ընդ որում՝ բացահայտ քաղաքական տեքստեր են հնչում՝ շաղախված հայրենասիրական չափազանց բարձր նոտայի հռետորաբանությամբ:

Անկախ Հայաստանում Հայ առաքելական եկեղեցուն վերագրվել է մի առաքելություն, որ երբեք նրան բնորոշ չի եղել:

Սուրբ Էջմիածնի մեծագույն ծառայությունը նրա պահպանողականությունն է եղել՝ դարեր շարունակ: Այլապես օտար նվաճողները կավերեին Մայր աթոռը, հայությունը կզրկվեր նաեւ հոգեւոր ինքնակազմակերպվածությունից եւ կդադարեր նրա ընթացքը:

Պատմությունից կարելի է բազում օրինակներ բերել: Ամենաբնորոշը Ներսես Աշտարակեցու աքսորն է, ապա վերադարձը եւ Լուսավորչի գահին բազմելը, կարգավիճակ, որ նա օգտագործել է, որպեսզի Ռուսաստանի կառավարության միջոցով վերականգնվեն հայ ազնվականության վերջին մոհիկանների սեփականատիրության իրավունքները:

Մայր աթոռը լրջագույն խնդիր ունի այսօր՝ կապված Արցախի պատմա-մշակութային ինքնության պահպանման հետ: Բաքուն քարոզչական, դիվանագիտական հսկայածավալ գործունեություն է ծավալել, որպեսզի միջազգայնորեն լեգիտիմացնի Արցախի քրիստոնեական ժառանգության «ուդի-աղվանական ինքնության» թեզը:

Գերխնդիր է, որպեսզի դա տեղի չունենա: Պետությունը եւ Եկեղեցին այստեղ պարտադրված են միասնաբար գործել, համատեղել ջանքերը, փոխլրացնել միմյանց: Քաղաքական քարոզչության, Սուրբ Էջմիածնի կողմից իշխանությանը մեղադրանքներ ներկայացնելու, ընդդիմադիր կեցվածք որդեգրելու ժամանակը չէ: Դիմակայությունը հաստատ տաճար տանող ճանապարհ չէ:

Իշխանությունն էլ իր հերթին պիտի ընդունի, որ Մայր աթոռը անձի նստավայր չէ, ազգի Հոգեւոր կենտրոն է, Կաթողիկոսը՝ նրա ինքնության խորհրդանիշներից մեկը: Եթե չեմ սխալվում՝ վերջին սահմանադրական փոփոխություններն ընդունելիս քննարկվում էր Եկեղեցի-պետություն հարաբերություններն օրենքով կարգավորելու գաղափարը:

Պետք է սկսել, քննարկել եւ ընդունել այդ օրենքը: Կամ Ամենայն Հայոց կաթողիկոսի կարգավիճակը սահմանել պետական արարողակարգի մասին օրենքով:

Լրահոս
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին