Լրահոս 24/7
12.01.2024

Մի տրվեք գայթակղության, խնդրում եմ

Մի տրվեք գայթակղության, խնդրում եմ

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախի իշխանություններին հորդորել եմ Ազգային ժողովի մակարդակով պատասխանատվություն ստանձնել զինադադարի ռեժիմի պահպանման եւ հետագա կարգավորման համար՝ օգտագործելով փաստաթղթի մի շարք արձանագրումներից հետեւող իրավական հնարավորությունները:

Երկրորդ փորձն արել եմ, երբ Արցախի ԱԺ-ն քննարկում էր «Լեզվի մասին» օրենքում լրացում-փոփոխություն կատարելու եւ ռուսերենը երկրորդ պետական լեզու ճանաչելու նախագիծը:

Հորդորել եմ զինանոցը միանգամից չսպառել, բավարարվել մեկ ձեւակերմամբ. «Անհրաժեշտության դեպքում Արցախի Նախագահը, պետական կառավարման մարմինները պաշտոնական գրագրություն կարող են վարել ռուսաց լեզվով»։ Երրորդ փորձն արել եմ «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծի կապակցությամբ: Զգուշացրել եմ առարկայական եւ ենթադրվող սպառնալիքների մասին:

Շուրջ մեկ տարի «Ազատ Արցախ» հանրապետական թերթում, հայաստանյան մամուլում հրապարակել եմ տասնյակ հոդվածներ, հարցազրույցներ եմ տվել՝ ահազանգելով «դիմադրության շարժման» վտանգավորության մասին եւ առաջարկել անհապաղ եւ առանց նախապայմանների չմիջնորդավորված բանակցություններ սկսել Բաքվի հետ: Բոլոր դեպքերում մնացել եմ չընկալված, առաջարկությունս՝ չպահանջված:Ի՞նչ ունենք այսօր: Եթե ընդահանրական դիտարկենք՝ ոչինչ: Անհատապես ոմանք եւ որոշներ ամեն ինչ ունեն:

Ի՞նչ են անում այդ մարդիկ՝ Արցախի իշխանության ներկայացուցիչները, քաղաքական դասը, բիզնես էլիտան, գեներալական ուսադիրներով պսակված՝ ուժային կառույցների նախկին ղեկավարները: Նրանց գործունեությունը հանրայնորեն տեսանելի չէ: Փոխարենը մարդկանց ներշնչում են, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո «Ռուսաստանը բացելու է Արցախ վերադարձի ճանապարհը»:

Հավատալով «ռուսները երբեք չեն լքի մեզ» մանտրային՝ չոր արդյունքում ունեցել ենք շուրջ հինգ հարյուր զոհ եւ հայրենազրկում: Եթե նույն էյֆորիայով,- չեմ ուզում հավատալ, որ տասնյակ հազարավոր արցախցիներ քաղաքական դավադրության մասնակից էին-հավատանք, որ «Ռուսաստանը բացելու է վերադարձի ճանապարհը» վտանգելու ենք Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, հայրենաբնակ հայության եւ նրա սերունդների ապագան:

Ես ուղղորդելու իրավասություն չունեմ, բայց խնդրել պարտավոր եմ.

«Մի տրվեք գայթակղության, մի ընտրեք նոր փորձության ճանապարհը». Հայրենիք վերադարձի մի հնարավորություն կա՝ ընտրել ԼՂ հայ բնակչության ներկայացուցիչների եւ լիազորել, որ Ադրբեջանի հետ քննարկեն կոլեկտիվ վերադարձի, սեփականության, առաջին հերթին՝ հողի եւ պատմա-մշակութային ժառանգության, քաղաքական ինքնակազմակերպման մեր հավաքական իրավունքի ճանաչման, անվտանգության երաշխիքների եւ մեխանիզմների հարցերը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է