Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունվարի 28-ի ժամը 23:00-ից մինչև հունվարի 29-ի 06:00-ն, Երևանում ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկին փողոցի խաչմերուկից մինչև Խորենացի փողոցի խաչմերուկ հատվածի երթևեկությունը: