Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին:
Ըստ Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրության` հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ընթացքը և անդրադարձել Եվրոպական խորհրդի որոշմանը՝ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անձնակազմի թվի ավելացման խնդրին:
Զրուցակիցներն ընդգծել են, որ քաղաքացիական առաքելության տեղակայումը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից: