Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն առաջիկայում չի ակնկալում պարենամթերքի գների աճ:
«Դատելով համաշխարհային տնտեսությունում պահանջարկի թուլացումից և նման վարքագծային դրսևորումներից՝ այս պահի դրությամբ կարծում ենք, որ արտաքին հատվածից ունենալու ենք թույլ գնանկումային երևույթներ: Առնվազն չենք ակնկալում, որ պարենի գները մոտ ժամանակում ունենալու են աճի ուղղությամբ զարգացումներ»,- հուսադրել է ՀՀ ԿԲ նախագահն այսօր կայացած ասուլիսում: