ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում բացահայտված չարաշահումների գործով այսօր 2 ամսով կալանավորվել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, տեղեկացնում է Radar Armenia-ն` վկայակոչելով Բարձրագույն դատական խորհրդի խոսնակ Լիլիթ Շաբոյանին։
Լրատվամիջոցին նաև հայտնի է դարձել, որ 1 ամսով էլ կալանավորվել է «Սիներջի» ընկերության մի աշխատակից, որի անունը, սակայն, ԲԴԽ-ից չեն հրապարակում։