Լրահոս 24/7
01.02.2024

Երևանի 6 դպրոց ներառվել է 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրում

Երևանի 6 դպրոց ներառվել է 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրում

Կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար չբաշխված գումարներից կատարվել է վերաբաշխում և 1,164,212.8 հազար դրամ ուղղվել «Մինչև 2026 թ․ 300 դպրոցի կառուցում/վերակառուցում/հիմնանորոգում» ծրագրի շրջանակում ընտրված Երևանի դպրոցների կառուցման աշխատանքների մեկնարկմանը և 2024 թ.-ին շինարարությունն ավարտվող օբյեկտների շենքերի չափագրմանը։

Որոշմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին են փոխանցվում թվով 30 դպրոցի և 6 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները: Այդ հաստատություններից 7-ը գտնվում է Երևանում, 6-ը՝ Արագածոտնում, 8-ը՝ Արմավիրում, 4-ը՝ Գեղարքունիքում, 3-ը՝ Լոռիում, 1-ը՝ Կոտայքում, 1–ը՝ Սյունիքում, 6-ը՝ Տավուշում։ Որոշմամբ նաև 157.2 մլն դրամ է հատկացվում ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ Երևանի թվով 6 դպրոցի անհատական նախագծերի ձեռքբերման համար։ Դպրոցները ներառվել են 300 դպրոցի ծրագրում։ Այդ հաստատություններն են՝ Գ. Գուրզանդյանի անվան թիվ 163 հիմնական, Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ, Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ, Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական, Վ. Դավթյանի անվան թիվ 37 հիմնական, թիվ 173 և թիվ 31 հիմնական դպրոցները: Նախատեսվում է նաև գումար հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ շինարարությունն իրականացվող և մինչև 2024 թ.-ի մայիսի 1-ը ներառյալ ավարտվող թվով 30 օբյեկտի շենքերի չափագրման ծառայության ձեռքբերման համար։

Այդ իսկ պատճառով ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացվում է 5,912.8 հազար դրամ գումար՝ չափագրման ծառայության արժեքը հաշվարկելով 250 դրամ: Որոշմամբ նախատեսվում է նաև կատարել միջհոդվածային փոփոխություն Բերդկունքի ամրոցի (Իշխանաց բերդ) հնավայրի և Եղեգնաձոր համայնքի Հորս գյուղի Չեսար Օրբելյանի պալատի և հարակից եկեղեցու պեղումների իրականացման նպատակով և նախատեսված գումարը հատկացնել Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը՝ որպես պեղումների իրականացման մասնագիտացված կառույցի։

Լրահոս
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
15:21
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
14:56
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
14:43
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
14:33
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ