Լրահոս 24/7

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն այսուհետ կվճարվեն հստակ պարբերականությամբ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված 40+10 հազարական դրամի չափով աջակցության հունվար ամսվա վճարումները կիրականացվեն առաջիկա երկու-երեք աշխատանքային օրերի ընթացքում, փետրվարի 2-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը։

«Նախատեսված է հունվար ամսվա վճարումներն ամբողջացնել մինչև փետրվարի 7-ը»,-ասել է Մանուչարյանը։

Նա հայտնել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների վճարումներն այսուհետ նախատեսված է իրականացնել հստակ պարբերականությամբ` մինչև տվյալ ամսվա 6-րդ աշխատանքային օրը։

«Փետրվար ամսվա դեպքում կենսաթոշակները կվճարվեն մինչև փետրվարի 8-ը»,- հավելել է նա։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

13 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

14 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

15 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

15 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

17 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

18 hours ago