Գիտություն

Տիեզերագնաց Կոնոնենկոն համաշխարհային ռեկորդ է սահմանել

Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) աշխատող «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն տիեզերական թռիչքների ընդհանուր տևողության համաշխարհային ռեկորդ է սահմանել:

Interfax-ը հաղորդել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 11:30:08-ին Կոնոնենկոն գերազանցել է հայրենակից Գենադի Պադալկայի նվաճումը, որը հինգ տիեզերական թռիչքների ընթացքում հավաքել է 878 օր 11 ժամ 29 րոպե 48 վայրկյան:

Կոնոնենկոն «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացների ջոկատի հրամանատարն է, իրականացնում է իր հինգերորդ տիեզերական թռիչքը: Ընթացիկ արշավի ավարտից հետո (ըստ պլանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ին) Կոնոնենկոյի տիեզերքում լինելու ընդհանուր ժամանակը կկազմի 1110 օր։

Կոնոնենկոն առաջին տիեզերական թռիչքը կատարել է 2008 թվականի ապրիլի 8-ին՝ ՄՏԿ-ի 17-րդ հիմնական արշավախմբի կազմում, Երկիր է վերադարձել 2008 թվականի հոկտեմբերի 24-ին։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

11 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

11 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

11 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

12 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

12 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

12 hours ago