Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Մ.-ին, որը մեղադրվում է շուրջ 28 միլիոն դրամ յուրացում կատարելու համար, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:
ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցներն ապահովել են Մ.Մ.-ի տեղափոխումը Երևան: