Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։