X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով է մեկնարկել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Մինչև 97 կգ քաշային կարգում հանդես եկող 32-ամյա մարզիկը 1/8 եզրափակիչում 9:1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Բեյթուլահ Քայիսդաղին: Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցն է լինելու նիդեռլանդցի Տյուրոն Ստերկենբուրգը:

Արթուր Ալեքսանյանն իր քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոնն է:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս