Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը հայտնել է, որ Երևանից հայտ չի ստացել անդամակցության կասեցման մասին, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունը կազմակերպությունը կապում է մի շարք միջոցառումներին Հայաստանի չմասնակցելու հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։
«Մինչ օրս ՀԱՊԿ քարտուղարությունը ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին հայտ չի ստացել Երևանից, իսկ ինչ վերաբերում է մասնակցությունը սառեցնելու վերաբերյալ թեզին, ապա, ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցում վերջին շրջանում կազմակերպության կողմից անցկացվող մի շարք միջոցառումներին», – ՀԱՊԿ քարտուղարությունից հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին:
France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ մասնավորապես նշելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Շուրջ…
2025 թվականի սկզբին փակման մասին հայտարարած Epicure բար-սրճարանի կյանքում նոր փուլ է սկսվել: Epicure-ը վերաբացվել…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Հայաստանը այսօր…
Սիրիայի Լաթաքիա եւ Տարտուս նահանգներից ստացվող ահասարսուռ տեղեկությունների ֆոնին սենսացիոն հայտարարություն է տարածել սիրիական ազգային…
Ռուսաստանում և Բելառուսում կանայք կազմում են զբաղված բնակչության կեսը, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմում է 48%,…
ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր…