Categories: Հայաստան

Նախագահ Սարգսյանն այցելել է ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն

 

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն և հանդիպել Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։

«Պատիվ է հյուրընկալել Ձեզ մեր գլխամասային գրասենյակում և խոսել, թե համագործակցության ինչպիսի ծրագրեր կարող ենք ունենալ»,
– ողջունելով Հայաստանի նախագահին ասել է ընկերության խորհրդի նախագահը։ Նա նշել է, որ Mitsubishi Heavy Industries-ն սկսել է որպես նավաշինական ընկերություն ու այսօր դարձել արդյունաբերական և տեխնոլոգիական խոշորագույն ընկերություն։

Ընդգծելով, որ արագ փոփոխվող աշխարհում իրական արժեքներն են լինելու մարդկային միտքը, ստեղծարարությունը, գաղափարը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ իր ցանկությունն է, որպեսզի Հայաստանը դառնա գիտական ու տեխնոլոգիական հանգույց։ Նրա խոսքով՝ դրան են միտված նաև նախագահական մի շարք նախաձեռնություններ, որոնց նպատակն է զարգացնել նորագույն տեխնոլոգիաները՝ հիմնված արհեստական բանականության, մեծ տեղեկատվության կառավարման և մաթեմատիկական մոդելավորման վրա, և սա այն ոլորտն է, որտեղ «կարող են լինել գործընկերներ»։

Զրուցակիցները խոսել են փոխգործակցության, Հայաստանում Mitsubishi Heavy Industries -ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորությունների մասին։

Նախագահ Սարգսյանը հրավիրել է ընկերության ղեկավարությանն այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալ առկա ներուժին և համագործակցության հնարավորություններին։

editors

Recent Posts

Մոլդովան կատարել է եվրոպական ընտրություն, բայց ներքաղաքական իրավիճակը «բարդ եւ զգայուն է»

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է եվրահանրաքվեի քվեարկության արձանագրությունները: Ըստ այդմ, ընտրողների 50,28 տոկոսը «կողմ»…

8 hours ago

Բաքվում կայացել է Քարփենթեր-Ալիև հանդիպումը

ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը Բաքվում հանդիպել…

9 hours ago

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը, կներդրվի սանկցիայի նոր տեսակ. Արմենուհի Հարությունյանն ԱԺ…

9 hours ago

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին ծանուցել է Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին

Իրանը ծանուցել է ՄԱԳԱՏԷ-ին Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին. հայտնել է Իրանի ԱԳՆ…

9 hours ago

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են հոկտեմբերի 22-ին մեկնարկող…

10 hours ago

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Օսթին

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար…

10 hours ago