Categories: Հայաստան

«Աշոտյանը թալանողների ռուպռն է եղել». Մարուքյանը՝ ՀՀԿ-ականների մասին

 

Ձեզ մեղադրում են, որ իշխանությունների համար ծառայություններ եք մատուցում, ձեր խմբակցությունից դուրս եկած Արման Բաբաջանյանի մասին էլ են նույնն ասում, որ տարբեր անձանց վրա գործ է տալիս ու ծառայություն մատուցում, կա՞ համագործակցություն, ինչո՞ւ ե ձեր ընդդիմադիր խմբակցության կերպարն այդպես ձեւավորվել:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս հարցն ուղղեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Նա պատասխանեց, որ պետք է նախ նայել, թե ասողերն ովքեր են. «Դա ասողները ՀՀԿ-ին մոտ կանգնած մարդիկ են, ովքեր չեն ուզում տարատեսակ հակակոռուպցիոն արշավների արդյունքում հայտնվեն ՔԿՀ-ներում: Օրինակ, եթե մարդը անվտանգության ոլորտի աշխատող է եղել, «Վարդաշեն» ՔԿՀ-ում է նստելու, եթե քաղաքացիական անձ է եղել՝ Նուբարաշեն, Վանաձոր, այլ ՔԿՀ-ներում… Էդ մարդիկ չեն ուզում պատասխան տան թալանված մանկապարտեզները սեփականաշնորհելու համար եւ այլն»:

Հարցին՝ Արմեն Աշոտյանը, որ նման մի բան է ասում, ինքը ո՞ր քրեակատարողական հիմնարկում պետք է նստի եւ ո՞ր թալանի համար՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Հիմա երկու խումբ կա: Կա խումբ, որ զբաղվել է հիմնական թալանով եւ կա խումբ, որն իրենց քաղաքակիրթ դեմքերով արդարացրել է այդ թալանը: Արմեն Աշոտյանն այդ խմբի մեջ է: Իսկ թե թալանի հետ կապ ունի-չունի՝ ես իրավապահ մարմին չեմ, չեմ կարող ասել: Հույս ունեմ, որ ինքը ոչ մի բան չի թալանել, բայց թալանողների «ռուպռն» (խոսափող.-խմբ) է եղել»: Ինչ վերաբերում է ԼՀԿ-ին ուղղված մեղադրանքներին՝ Մարուքյանն ասաց, որ իրենք պետությանն են ծառայություն մատուցում:

aravot.am

editors

Recent Posts

Մոլդովան կատարել է եվրոպական ընտրություն, բայց ներքաղաքական իրավիճակը «բարդ եւ զգայուն է»

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է եվրահանրաքվեի քվեարկության արձանագրությունները: Ըստ այդմ, ընտրողների 50,28 տոկոսը «կողմ»…

11 hours ago

Բաքվում կայացել է Քարփենթեր-Ալիև հանդիպումը

ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը Բաքվում հանդիպել…

11 hours ago

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը, կներդրվի սանկցիայի նոր տեսակ. Արմենուհի Հարությունյանն ԱԺ…

12 hours ago

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին ծանուցել է Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին

Իրանը ծանուցել է ՄԱԳԱՏԷ-ին Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին. հայտնել է Իրանի ԱԳՆ…

12 hours ago

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են հոկտեմբերի 22-ին մեկնարկող…

12 hours ago

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Օսթին

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար…

12 hours ago