Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը դեռևս համաձայնության չեն եկել Գազայի հատվածից պատանդներին ազատ արձակելու դիմաց մարտերը դադարեցնելու ու զինադադարի վերաբերյալ։ Այդ մասին ասել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Նա նաև հույս է հայտնել, որ վերջնական համաձայնություն կարող է ձեռք բերվել մինչև մարտի 10-ին կամ 11-ին իսլամական սուրբ Ռամադան ամսվա սկիզբում: