Լրահոս 24/7
29.02.2024

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում հանցագործությունները նվազել են

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում հանցագործությունները նվազել են

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2024 թվականի փետրվարի 28-ին ամփոփվել են Աջափնյակ և Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների 2023 թվականի աշխատանքները:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Ժորա Թովմասյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների տարածքներում գրանցվել է հանցագործության 1736 դեպք՝ 2022 թվականի 2212 դեպքի դիմաց. արձանագրվել է հանցագործության դեպքերի նվազում՝ 476-ով կամ 21,5%-ով:

2022 թվականի համեմատ՝ 2023 թվականին 57 դեպքով կամ 10%-ով նվազել են միջին ծանրության հանցագործությունների դեպքերը, 33 դեպքով կամ 13,5 %-ով աճել են ծանր հանցագործությունների դեպքերը, 43 դեպքով կամ 67,2%-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը:

2023 թվականի ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նվազել են 414 դեպքով կամ 42,6%-ով՝ կազմելով 558 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 972 դեպքի դիմաց:

Հաշվետու ժամանակահատվածում 36 դեպքով նվազել են բնակարանային գողությունների դեպքերը (2023 թվականին՝ 48 դեպք, 2022 թվականին՝ 84):

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գործերով հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է՝ 10 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 5 դեպքի դիմաց:

2023 թվականի ընթացքում Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 249 քրեական վարույթ` 275 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 131 քրեական գործ` 155 անձի վերաբերյալ):

2023 թվականին պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում կատարված ուսումնասիրություններից 2-ով, որոնք վերաբերել են թիվ 188 հիմնական դպրոցին և թիվ 207 մանկապարտեզին, դատախազի հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Արմեն Օսեյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում գրանցվել է հանցագործության 2558 դեպք՝ 2022 թվականի 2696 դեպքի դիմաց (138 դեպքով կամ 5.1%-ով պակաս):

Հաշվետու տարում գրանցվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 371 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 411 դեպքի դիմաց:2023 թվականին գրանցվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 998 դեպք (2022 թվականին՝ 1359 դեպք):

2023 թվականի ընթացքում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 353 դեպք` 2022 թվականի 153 դեպքի դիմաց:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից 2023 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 267 քրեական վարույթ՝ 276 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 206 գործ (վարույթ)՝ 219 անձի վերաբերյալ):

Վարչական շրջանի դատախազության կողմից, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2023 թվականին դատարան է ներկայացվել 13 հայցադիմում և 1 գույքային հայց (2022 թվականին՝ 1 հայցադիմում):

Հայցադիմումներից մեկով վիճարկվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի նախկին ղեկավարի կողմից «Շողեր» մսուր մանկապարտեզի օտարման գործընթացը:

Լրահոս
«Բոլորին դեմ եմ»-ը «ցեխ շպրտելով» է սկսել քարոզարշավը
17:08
«Բոլորին դեմ եմ»-ը «ցեխ շպրտելով» է սկսել քարոզարշավը
Հայաստանում ձևավորված ընտրական մշակույթը կարևոր փոփոխությունների հիմք է դարձել. Խաչատուրյան
16:53
Հայաստանում ձևավորված ընտրական մշակույթը կարևոր փոփոխությունների հիմք է դարձել. Խաչատուրյան
Ով մտածի՝ ՀՀ քաղաքացուն կարող է առնել, քիթ ու մռութը ջարդվելու է. Նիկոլ Փաշինյան
16:38
Ով մտածի՝ ՀՀ քաղաքացուն կարող է առնել, քիթ ու մռութը ջարդվելու է. Նիկոլ Փաշինյան
Մեզ վախեցնում են 300 հազար ադրբեջանցի փախստականի վերադարձով. Փաշինյան
16:12
Մեզ վախեցնում են 300 հազար ադրբեջանցի փախստականի վերադարձով. Փաշինյան
Թեհրանի համբերությունը անսահման չէ. Արաղչի
15:50
Թեհրանի համբերությունը անսահման չէ. Արաղչի
«Բազմագլուխ Պուտինները մի շտաբով են աշխատում»․ Արման Բաբաջանյան
15:21
«Բազմագլուխ Պուտինները մի շտաբով են աշխատում»․ Արման Բաբաջանյան
Հայաստանը «ներկաների և նախկինների» բաժանվել է 1998թ․-ին. Աթանեսյան
15:09
Հայաստանը «ներկաների և նախկինների» բաժանվել է 1998թ․-ին. Աթանեսյան
Խոշոր տերությունների հետ անչափահաս երեխայի նման չեն վարվում. Մանուկյան
14:43
Խոշոր տերությունների հետ անչափահաս երեխայի նման չեն վարվում. Մանուկյան
Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
14:06
Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
«Ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի՝ դավաճա՞ն»․ Սասուն Միքայելյան
13:42
«Ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի՝ դավաճա՞ն»․ Սասուն Միքայելյան
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Աշտարակից
13:26
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Աշտարակից
Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան
13:03
Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան
Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան
12:49
Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան
Իրանի սահմանի մոտ ԱՄՆ-ի գործոնը ռիսկեր կստեղծի ՀՀ տրանսպորտային նախագծերի համար․ ՌԴ դեսպան
12:22
Իրանի սահմանի մոտ ԱՄՆ-ի գործոնը ռիսկեր կստեղծի ՀՀ տրանսպորտային նախագծերի համար․ ՌԴ դեսպան
Նարեկ Կարապետյանը կեղծ պնդումներ է հնչեցրել
11:55
Նարեկ Կարապետյանը կեղծ պնդումներ է հնչեցրել