Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Այս մասին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է իր Telegram ալիքում։
Միջոցառումը տեղի կունենա մարտի 1-2-ը։ Նախարարը նախատեսում է նաև բանակցություններ վարել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։
Զախարովան ավելի վաղ պարզաբանել էր, որ իրենք կքննարկեն «խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ փոխգործակցության վիճակն ու հեռանկարները»։
Լավրովը Ֆիդանի հետ կքննարկի նաև Ուկրաինայում կարգավորման հարցը՝ հաշվի առնելով Ռուսաստանի շահերը։