Լրահոս 24/7
01.03.2024

ՀՀ-ի օրակարգում է ԵՄ-ի հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալը․ Հովհաննիսյան

ՀՀ-ի օրակարգում է ԵՄ-ի հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալը․ Հովհաննիսյան

Հայաստանի քաղաքականության օրակարգում է Եվրամիության անդամ երկրների հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալը՝ հաշվի առնելով երկրի պետական շահը։

Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քննարկումներ ունենում է Հայաստանը ԵՄ թեկնածու-անդամ դարձնելու հնարավորության շուրջ և մեկնաբանելով այդ համատեքստում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքը։

Հովհաննիսյանը հիշեցրեց՝ Եվրախորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այնքան մոտենալ Եվրամիությանը, որքան Եվրամիությունն է պատրաստ։

«Այս իմաստով ես ևս մեկ անգամ պետք է արձանագրեմ, որ, այո, մենք պատրաստենք էլ ավելի ջերմ և արդյունավետ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ՝ հաշվի առնելով նոր տնտեսական շուկաների անհրաժեշտությունը, հաշվի առնելով մեր քաղաքակրթական և քաղաքական զարգացման ուղղությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության կայացումը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգության երաշխավորության իմաստով շատ կարևոր նշանակություն ունի Եվրամիության դիտորդական առաքելությունը։

Այս համատեքստում է եղել պարոն Սիմոնյանի խոսքը, և մենք էլ ոչ մեկ անգամ արձանագրել ենք մեր պատրաստակամությունը և հողի վրա էլ դուք տեսնում եք հարաբերությունների մերձեցումը Հայաստանի և Եվրամիության միջև։ Մեր քաղաքականության օրակարգում է Եվրամիության անդամ երկրների հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական շահը»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը իր հերթին ավելացրեց, որ Հայաստանի հարևան երկրներից երկուսը ԵՄ անդամակցության թեկնածու են և անդամակցության աշխարհագրական սահմանները տեղափոխվում են դեպի Հայաստան։

«Ինտեգրացիոն միավորմանը մասնակցելու իրավունքը պետության ինքնիշխան իրավունքն է, իսկ որևիցե մեկը չի բացառում, որ տնտեսական ինտեգրացիայի առումով Եվրոպական միության օրինակը լավագույն օրինակներից մեկն է, եթե ոչ լավագույնը»,- եզրափակեց Վարդանյանը։

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին