Լրահոս 24/7
01.03.2024

Մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 25 երիտասարդական կենտրոն

Մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 25 երիտասարդական կենտրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի եվրասիական ծրագրի պատասխանատու Յան Մըքջինիթիին:

Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպման առանցքում երիտասարդական քաղաքականությանն ուղղված և բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն էին:Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին և կարևորել միջազգային գործընկերների հետ համագործակցությունը ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտների առաջխաղացման գործում:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ նախարարության աջակցությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնք ուղղված են երիտասարդների կարողությունների բացահայտմանը, քաղաքացիական կրթության զարգացմանը, նոր հմտությունների ձեռքբերմանը և այլն: Ժաննա Անդրեասյանը հատկապես ընդգծել է երիտասարդական կենտրոններ ստեղծելու պետական քաղաքականության կարևորությունը.

«Մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 25 երիտասարդական կենտրոն. արդեն ունենք գործող 4-ը՝ ՀՀ տարբեր մարզերում: Կենտրոնների նպատակն է նպաստել մարզաբնակ երիտասարդության ներուժի բացահայտմանը, համակողմանի զարգացմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը:

Երիտասարդական կենտրոնը լինելու է այն միջավայրը, որտեղ երիտասարդները կարող են հանդիպել և քննարկել իրենց հուզող հարցերը, նոր գաղափարների իրագործման ճանապարհները: Այս համատեքստում շատ ենք կարևորում քաղաքացիական կրթությունը»:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ակադեմիական քաղաքի ստեղծմանը, փուլային աշխատանքներին, բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների, կրթական ոլորտի բարելավման անհրաժեշտությանը:

Ժողովրդավարության ազգային հիմնադրամի եվրասիական ծրագրի պատասխանատու Յան Մըքջինիթին բարձր է գնահատել ԿԳՄՍ նախարարության նախաձեռնողականությունն ու շարունակական աշխատանքները կրթական և երիտասարդական ոլորտներում իրականացվող բարեփոխումներում և դիտարկել համագործակցության հնարավորությունները:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին