Ըստ նախնական, ոչ պաշտոնական տվյալների, Իրանում խորհրդարանի ընտրություններին մասնակցել է ավելի քան 25 միլիոն մարդ. այս մասին հայտնում է IRNA իրանական պետական լրատվական գործակալությունը։
«Խորհրդարանի և Փորձագետների խորհրդի 12-րդ և 6-րդ ընտրություններում մասնակցությունը կազմել է 41 տոկոս:
Իրանի ՆԳՆ-ն շուտով կհրապարակի ընտրությունների պաշտոնական արդյունքները»,- հայտնում է գործակալությունը։