Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հարցում դեռ առաջընթաց չկա, Անկարան և Երևանն աշխատում են այդ ուղղությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը։
«Դեռ առաջընթաց չկա, մենք աշխատում ենք»,- ասել է Քըլըչը։
Հայաստանն ու Թուրքիան աշխատում են սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար, ուրբաթ օրը ասել էր Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։