Առաջին անգամ հայկական մշակույթը ներկայացվել է Disney-ում:
«Միկի Մաուսը և Զատիկը» մուլտֆիլմի վերջին մասը նվիրված է հայկական Վարդավառ տոնին:
Մուլտֆիլմի մի հատվածում Միկի Մաուսը ողջունում է Աստղիկ աստվածուհուն, որը ներկայանում է հայկական տարազով:
Աստղիկը խոսում է հայերեն և կոչ անում զվարճանալ Վարդավառի տոնին:
Վերջում Աստղիկը հայկական տարազ է հագցնում նաև Մինիին, որն էլ ուրախությամբ այդ մասին պատմում է մյուս մուլտհերոս իր ընկերներին: