«Այսուհետ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով. բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում»,- այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
Նոր համակարգով ոչ միայն փոխանցվելու են բուժառուի տվյալները, այլև գրանցվելու է կանչի հրատապությունը՝ դրանով իսկ բարձրացնելով սպասարկման որակն ու արագ արձագանքման հնարավորությունները: