ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը դատարանի որոշմամբ փոխարինվել է գրավով։
Այս մասին տեղեկացրեց Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը՝ մանրամասնելով, որ կիրառվել է 5 միլիոն դրամի չափով գրավ և բացակայելու արգելք:
Տիրան Խաչատրյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից: