Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ փետրվարից ի վեր Ուկրաինան 15 ռուսական ռազմական օդանավ է խոցել։
«Միայն այս շաբաթ մեզ հաջողվեց խոցել ռուսական յոթ ռազմական ինքնաթիռ։ Փետրվարի սկզբից Ռուսաստանը կորցրել է 15 ռազմական ինքնաթիռ։ Սա է նրանց կորուստների ճիշտ դինամիկան», – ասել է Զելենսկին իր տեսաուղերձում:
Փետրվարի վերջին Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ ընդամենը փետրվարի երկու շաբաթվա ընթացքում իրենք խոցել են 13 ռուսական մարտական ինքնաթիռ՝ շատ ավելի, քան պատերազմի նախորդ ամիսներին։
Ռուսական կողմը չի հաստատել այս թվերը։