Լրահոս 24/7
05.03.2024

Իսրայելը ՄԱԿ-ից հետ է կանչել իր մշտական ​​ներկայացուցչին

Իսրայելը ՄԱԿ-ից հետ է կանչել իր մշտական ​​ներկայացուցչին

Իսրայելը Միավորված ազգերի կազմակերպությունում իր մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանին հետ է կանչել «անհապաղ խորհրդատվությունների համար»:

Միևնույն ժամանակ նա մեղադրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ ասելով, թե նա փորձում է լռության մատնել համաշխարհային կազմակերպության կողմից նույն օրն ավելի վաղ ներկայացված զեկույցը, որը վերաբերում է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների կողմից 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ իրականացված բազմաթիվ սեռական բռնություններին:

«ՄԱԿ-ի վերջին զեկույցը մանրամասնում է ՀԱՄԱՍ-ի վայրագությունները, որոնք կատարվել են հոկտեմբերի 7-ին, ներառյալ՝ զանգվածային սպանությունները, բռնաբարությունները և պարբերաբար կատարված մյուս սեռական հանցագործությունները: Սակայն նախագահը (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը) լռում է: Եկել է գործելու ժամանակը, Անտոնիո՛ Գուտերեշ:

ՀԱՄԱՍ-ը պետք է ողջ աշխարհում ճանաչվի որպես ահաբեկչական կազմակերպություն, իսկ նրան աջակցող երկրները պետք է համարվեն ահաբեկչության հովանավորներ», – գրել է Կացը X սոցիալական ցանցում։

Գիլադ Էրդանն ինքը այս առնչությամբ հայտարարել է.

«ՄԱԿ-ին հինգ ամիս պահանջվեց, որպեսզի, վերջապես, ընդունի ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ կատարված սեռական բնույթի ցնցող հանցագործությունները:

Այժմ, երբ հայտնվեց զեկույցը սեռական վայրագությունների և սեռական բռնության մասին, որոնց մեր պատանդները ենթարկվում են Գազայի հատվածում, ՄԱԿ-ի ամոթալի լռությունը, որը ոչ մի քննարկում չի անցկացնում այս հարցի շուրջ, մինչև երկինք աղաղակող փաստ է»:

Մինչդեռ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հերքել է իր ղեկավարի հասցեին հնչած մեղադրանքները, թե իբր նա փորձում է լռության մատնել զեկույցը։

Նրա խոսքով՝ Գուտերեշն, ընդհակառակը, «լիովին պաշտպանել է» այդ փաստաթուղթը կազմելու վրա աշխատանքը, որն իրականացվել է Պրամիլա Պատենի` հակամարտության պայմաններում սեռական բռնության հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի ղեկավարությամբ:

Դյուժարիկը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ զեկույցն, ի վերջո, հրապարակվել է։

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին