Լրահոս 24/7
06.03.2024

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի վերաբերյալ բաց նամակ է հղվել ՀՀ կառավարությանը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի վերաբերյալ բաց նամակ է հղվել ՀՀ կառավարությանը

Լեռնային Ղարաբաղում գործունեություն ծավալած 32 հասարակական կազմակերպություններ, որոնք ձևավորել են «Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնություն», բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման նպատակով քննարկվող ծրագրերի վերաբերյալ։

Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում կայացած ասուլիսին ասել է ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ նամակում տեղ են գտել մի շարք առաջարկներ։

Ներկայացնելով բաց նամակը՝ «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը մանրամասնեց, որ, ուսումնասիրելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման ծրագրի հիմնական սկզբունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները, առաջարկվում է այն հնարավորին իրականացնել ԼՂ համայնքների պահպանման սկզբունքով, դրա իրագործման ժամկետը սահմանել 2 տարի՝ ակտիվ կերպով ներգրավելով միջազգային ու սփյուռքի ֆինանսական միջոցներ։

Նամակի հեղինակների համոզմամբ՝ բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի պետք է հատկացնել բազային 5 մլն դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին։

Առաջարկվում է նշված գումարը հատկացնել բոլորին անվերադարձելիության սկզբունքով՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների ծանր սոցիալական վիճակը և զբաղվածության հնարավորությունների խիստ սահմանափակ բնույթը։

Բացի այդ՝ անհրաժեշտություն են տեսնում՝ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու բնակարանային շուկայում գների հետագա աճի կանխման ուղղությամբ, այդ թվում՝ աջակցելով նոր բնակֆոնդի էժան ու արագ կառուցապատման ծրագրերին։

Բաց նամակում ընդգրկված առաջարկներից է նաև հրաժարվելը ծրագրի իրականացման համար ներկայացվող՝ ՀՀ քաղաքացիության պահանջից, որն, ըստ հեղինակների, հակասում է ՀՀ օրենսդրությանն ու միջազգային մարդասիրական սկզբունքներին։

Կարևորվում է նաև առանց կրճատումների բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության 40+10 հազար դրամի ծրագիրը շարունակելը մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը։

Մինչև 3 անդամ ունեցող ընտանիքների համար առաջարկվում է նախատեսել առանձնահատուկ մոտեցում, ինչպես նաև յուրաքանչյուր ընտանիքի, ըստ անդամների թվի, հատկացնել ողջամիտ չափով ֆինանսական աջակցություն գույք ձեռք բերելու նպատակով, իսկ զոհվածների ու առաջին խմբի հաշմանդամների ընտանիքների համար առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ սահմանելը։Նամակի նախաձեռնողները առաջարկում են ներառել համակարգային լուծումներ, միտված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածության ապահովմանը, ծրագրի նախագիծը ՀՀ օրենսդրությամբ և իրավակիրառ պրակտիկայում նախատեսված կերպով հանրային լայն քննարկման դնել և հաշվի առնել շահառուների մտահոգություններն ու առաջարկները։

Նրանց համոզմամբ՝ ծրագիրը, միանշանակ, պետք է նպաստի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպանմանն ու արտագաղթի բացառմանը, ինչպես նաև ՀՀ ժողովրդագրական, տնտեսական զարգացման որոշ խնդիրների լուծմանը, իսկ ռազմավարական առումով պետք է հաշվի առնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի նպատակը՝ անհրաժեշտ պայմաններ ու գործողություններ ապահովելով դրա համար։

Ի պատասխան տարաբնույթ պնդումների ու շահարկումների՝ նամակի հեղինակներն ընդգծում են, որ, բնականաբար, կողմ են պետական աջակցության բոլոր, այդ թվում՝ բնակարանային աջակցության ծրագրերին նաև Հայաստանի հայրենակիցների համար, սակայն մյուս կողմից կարևոր են համարում ԼՂ-ից բռնի տեղահանված ժողովրդի հանդեպ առանձնահատուկ մոտեցման հիմնավորվածության գիտակցումը՝ հաշվի առնելով նրանց կրած մեծագույն կորուստներն ու փախստական անձանց հանդեպ Հայաստանի ստանձնած միջազգային ու ներպետական պարտավորությունները։

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ավելի վաղ ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանում բնակարանով ապահովելու ծրագիրը։

«Կառավարության մշակած ծրագրով տեղահանված անձինք աջակցություն կարող են ստանալ տուն կառուցելու կամ տուն/բնակարան գնելու նպատակով, բայց պարտադիր չէ, որ դա լինի Երևանում: Մեր դիտարկումները ցույց են տվել, որ այդպիսի բնակարանների քանակը, որոնք 15-18 մլն գնային սահմաններում են, հասանելի են հիմնականում մյուս քաղաքային բնակավայրերում:

Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ 4 քաղաք է եղել, որտեղ 1 քմ հաշվով արժեքը 200 հազարից գերազանցում էր՝ Աբովյան, Դիլիջան, Ծաղկաձոր, Էջմիածին: Մյուս բնակավայրարում 1 քմ-ն 200 հազար դրամից ցածր է, ինչը նշանակում է, որ մեր գումարը բավարարելու է այդ բանակավայրերում տուն կամ բնակարան գնելու համար:

Մենք դիտարկել ենք նաև, որ մեկ տարվա ընթացքում այդպիսի բնակավայրերում վաճառվող բնակարանները կարող են մի քանի հազար լինեն, այդ իսկ պատճառով մտածում ենք, որ պետք է առաջնահերթություններ սահմանենք․ առաջին փուլում աջակցություն կստանան 3 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, որոնց թիվը մոտավորապես 4100 է։ Հաջորդ փուլերում աջակցությունը կստանան երկու և մեկ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, այնուհետև այլ խմբերի ներկայացուցիչները»,- Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում մանրամասնել էր փոխվարչապետը՝ հայտնելով նաև, որ ծրագրից օգտվողների համար պարտադիր պայման կլինի Հայաստանի քաղաքացիություն ընդունելը։

Լրահոս
Պաշտոնը թողնում եմ նույն հույսով և հավատով, որով սկսել եմ․ Թրյուդո
14:15
Պաշտոնը թողնում եմ նույն հույսով և հավատով, որով սկսել եմ․ Թրյուդո
Այս շաբաթ բանակցություններն չեն նախատեսվում. Զախարովա
14:00
Այս շաբաթ բանակցություններն չեն նախատեսվում. Զախարովա
Մեր երկրի ապագան համահունչ է եվրոպական արժեքներին և ստանդարտներին.  Գալյան
13:48
Մեր երկրի ապագան համահունչ է եվրոպական արժեքներին և ստանդարտներին. Գալյան
Մենք պետք է կատարենք մեր տնային աշխատանքը. Լեյեն
13:24
Մենք պետք է կատարենք մեր տնային աշխատանքը. Լեյեն
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
13:11
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
2020-2024 թվականներին եվրոպական զենքի ներմուծումն աճել է 155%-ով․ SIPRI
12:44
2020-2024 թվականներին եվրոպական զենքի ներմուծումն աճել է 155%-ով․ SIPRI
Չինաստանն արհեստական բանականության նոր ծրագիր է ներկայացրել
12:33
Չինաստանն արհեստական բանականության նոր ծրագիր է ներկայացրել
Զանգվածային գործողություններն ինքնանպատակ չպետք է լինեն. Ռուստամյան
12:17
Զանգվածային գործողություններն ինքնանպատակ չպետք է լինեն. Ռուստամյան
ՀՅԴ-ն պատրաստ է համազգային համախմբման. Ընդհանուր ժողովը հայտարարություն է տարածել
12:03
ՀՅԴ-ն պատրաստ է համազգային համախմբման. Ընդհանուր ժողովը հայտարարություն է տարածել
Հինգ երկրներ պայմանավորվել են գործողություն սկսել «Իսլամական պետության» դեմ
11:38
Հինգ երկրներ պայմանավորվել են գործողություն սկսել «Իսլամական պետության» դեմ
Գյումրին արժանի է իրական պայքարի՝ հանուն քաղաքի ապագայի, ոչ թե հերթական քաղաքական թատրոնի
10:55
Գյումրին արժանի է իրական պայքարի՝ հանուն քաղաքի ապագայի, ոչ թե հերթական քաղաքական թատրոնի
Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա. վարչապետ
10:52
Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա. վարչապետ
ԱՄՆ-ը «գրեթե» վերսկսել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը
10:51
ԱՄՆ-ը «գրեթե» վերսկսել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը
Ընտրակեղծարար-ուզուրպատորներ, ձեզ ո՞վ է ժամանակին իշխանության բերել. վարչապետ
10:50
Ընտրակեղծարար-ուզուրպատորներ, ձեզ ո՞վ է ժամանակին իշխանության բերել. վարչապետ
Ո՞վ է կամիկաձե՝ թուրքի աչքերին նայելով սահմանի բերանին ապրի
02:45
Ո՞վ է կամիկաձե՝ թուրքի աչքերին նայելով սահմանի բերանին ապրի