Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը իր պատվիրակության հետ պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն։
Այցի շրջանակներում Հասանովը գործնական հանդիպումներ կանցնացնի թուրք պաշտոնյաների հետ, ինչպես նաև կայցելի Թուրքիայի մի շարք ռազմական օբյեկտներ և ձեռնարկություններ։