Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը մարտի 6-ին ընդունել է իրանական «BLUE&P Group» ընկերության ներկայացուցիչներին։
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում համագործակցության ուղիներն ու ներդրումային հնարավոր ծրագրերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեի գործունեությունը, ծանոթացրել Հայաստանի քաղաքաշինության բնագավառում գործունեություն ծավալելու թույլտվության տրամադրման դյուրացված ընթացակարգին, որից հաջողությամբ օգտվել են նաև իրանական կազմակերպությունները։