Լրահոս 24/7
07.03.2024

Քննարկվել են ՀՀ ՄԻՊ-ի ու Եվրոպայի Խորհրդի կողմից համատեղ իրականացվող ծրագրերի մանրամասները

Քննարկվել են ՀՀ ՄԻՊ-ի ու Եվրոպայի Խորհրդի կողմից համատեղ իրականացվող ծրագրերի մանրամասները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի հետ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Պաշտպանի հաստատության և Եվրոպայի Խորհրդի կողմից համատեղ իրականացվող ծրագրերի մանրամասները։

Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ բարձր է գնահատում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր ղեկավարած հաստատության և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը։

Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրին, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացնելու հարցին, կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը:

Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված հարցեր, ընդգծվել է այդ ոլորտում իրականացվող ծրագրի կարևորությունը:

Պաշտպանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խտրականության, անհանդուրժողականության, ատելության խոսքի դեմ պայքարի, հավաքների ազատության իրավունքի և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները:

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին