Սենեգալի նախագահ Մակի Սալը ցրել է երկրի կառավարությունը, նոր վարչապետ է նշանակվել Սիդիկի Կաբան, որը նախկինում զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Այդ մասին հաղորդում է սենեգալյան Seneweb լրատվական հարթակը։
«Կառավարության ղեկավարն ազատվել է իր պաշտոնից՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նա պետք է անցկացնի նախագահական ընտրությունների քարոզարշավ», – ասված է հաղորդագրության մեջ։Արդեն նախկին վարչապետ Ամադու Բան թեկնածու է իշխող կուսակցությունից: