Լրահոս 24/7
08.03.2024

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, խիզախորեն գնացեք ձեր երազանքների և նպատակների հետևից. Անդրեասյան

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, խիզախորեն գնացեք ձեր երազանքների և նպատակների հետևից. Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ, որտեղ մասնավորապես ասվում է.

«Սիրով և ջերմությամբ շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Մարտի 8-ը կանանց դերակատարումն ընդգծելու, խրախուսելու, նրանց ստեղծարար ներուժն արժևորելու, եղած խնդիրների մասին մտածելու լրացուցիչ առիթ է։ Կանանց դերը մշտապես շրջադարձային և որոշիչ է եղել տարբեր հասարակություններում և բոլոր ժամանակներում։

Հատկապես մեր օրերում չկա մի ոլորտ, որտեղ կանայք ասելիք, անելիք և նշանակալի ներդրում չունենան։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում կնոջ գործունեությունն առանձնակի կարևոր է, քանի որ հենց այս ասպարեզներում է ձևավորվում հասարակության ապագան՝ շնորհիվ արժեքների, ստեղծագործության, նվաճումների և հաղթանակների։

Մարտահրավերներին դիմակայելու կանանց միասնականությունն ու համախմբումը չբացահայտված մեծ ներուժ ունեն, որը կարող է հասարակության և պետության զարգացմանը հավելյալ խթան հաղորդել և առաջընթացի նոր ուղիներ բացել։

Այս ամենը մեզ մղում է ամեն օր խրախուսելու և աջակցելու կանանց, ստեղծելու նոր հնարավորություններ նրանց կարողությունները զարգացնելու և կատարելագործելու ուղղությամբ։

Եվ, իհարկե, այս համատեքստում չափազանց կարևոր է նախևառաջ ճանաչել, գնահատել և վերարժևորել մեր պետության կայացման գործում երբևէ կարևոր դերակատարում ունեցած կանանց։

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, խիզախորեն գնացեք ձեր երազանքների և նպատակների հետևից՝ համոզմունքով, որ շարունակական ու հետևողական ջանքերն անպայման արդյունք են տալիս։

Մաղթում եմ ձեզ զորեղություն, անսպառ եռանդ, դժվարություններից չվհատվելու կարողություն, սեր և ներդաշնակություն ընտանիքում, նորանոր ձեռքբերումներ մասնագիտական գործունեության, պետության զարգացման ասպարեզում»։

Լրահոս
Կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում. վարչապետ
13:50
Կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում. վարչապետ
Ադրբեջանի տարածքով 26 հազար տոննա ապրանք է եկել Հայաստան. վարչապետ
13:36
Ադրբեջանի տարածքով 26 հազար տոննա ապրանք է եկել Հայաստան. վարչապետ
Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպումը կարևոր իրադարձություն է. վարչապետ
13:08
Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպումը կարևոր իրադարձություն է. վարչապետ
2850 զինծառայող բնակարան կստանա, հիփոթեքային վարկերը հիմնականում կֆինանսավորի Կառավարությունը
12:58
2850 զինծառայող բնակարան կստանա, հիփոթեքային վարկերը հիմնականում կֆինանսավորի Կառավարությունը
Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան
12:37
Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան
Նախիջևանը և Արարատը թուրքերին հանձնած Ռուսաստանին նրանք անվանում են բնական դաշնակից. Ղազարյան
12:24
Նախիջևանը և Արարատը թուրքերին հանձնած Ռուսաստանին նրանք անվանում են բնական դաշնակից. Ղազարյան
Երեքիդ էլ վերջում քցելու են, ավելի լավ ա խնայեք ձեր փողերը. Գալջյան
11:57
Երեքիդ էլ վերջում քցելու են, ավելի լավ ա խնայեք ձեր փողերը. Գալջյան
Հայաստանը ստորագրել է խաղաղության խորհրդի կանոնադրությունը
11:39
Հայաստանը ստորագրել է խաղաղության խորհրդի կանոնադրությունը
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել
11:19
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել
Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի
11:10
Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի
Ադրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումը
11:05
Ադրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումը
9 միլիոն դրամ` 4 օրում 4 նյութ գովազդելու համար
10:55
9 միլիոն դրամ` 4 օրում 4 նյութ գովազդելու համար
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի անունից տարածվող «գաղտնի» նամակը կեղծ է
20:17
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի անունից տարածվող «գաղտնի» նամակը կեղծ է
Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Երևանում
19:28
Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Երևանում
Իրանի հակամարտությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ավարտված չէ․ Խաթիբզադե
16:57
Իրանի հակամարտությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ավարտված չէ․ Խաթիբզադե