Լրահոս 24/7
11.03.2024

ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի պատվիրակությանը

ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի պատվիրակությանը

Մարտի 7-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչ Թիերի Ժիրարդին։

Հանդիպմանը ներկա էր ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել ինչպես արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և պատրաստվածության ընդհանուր մոտեցումները, կամավորական փրկարարական շարժման զարգացման ուղիները, այնպես էլ կառույցների միջև համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները:

ՆԳՆ ՓԾ տնօրենը ողջունելով հյուրին՝ երախտագիտությամբ անդրադարձել է այն ոլորտներին, որտեղ Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների գործուն աջակցությամբ բազմաթիվ ծրագեր են իրականացվել։

Կամո Ցուցուլյանը հատկապես շեշտել է կամավորական փրկարարական շարժման զարգացման նպատակով Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագիրը, որը մեկնարկել է 2022 թ. դեկտեմբերին և նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թ. օգոստոսին:ՓԾ տնօրենը բարձր է գնահատել կամավորական շարժման զարգացման միջոցով Հայաստանի Հանրապետության մարզերում բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանն ուղղված աշխատանքները, որոնց շրջանակներում արդեն իսկ արդյունավետ գործում են ութ կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր. ներկայումս աշխատանքներ են տարվում չորս նոր հենակետերի ստեղծման և կարողությունների զարգացման ուղղությամբ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Թիերի Ժիրարդը գոհունակությամբ շեշտել է Փրկարար ծառայության ջանքերը և փորձը կամավորականության զարգացման բնագավառում, երկու կառույցների միջև արդյունավետ փոխգործակցությունը, ինչը որպես հաջողված մոդել ներկայացվել է վերջերս տեղի ունեցած համաշխարհային համաժողովում՝ որպես կամավորականության ոլորտում համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունք և օրինակելի փորձ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջիկայում ծրագրի շրջանակներում նախատեսվող կամավորական հենակետերի անհրաժեշտ գույք-սարքավորումներով, համապատասխան հանդերձանքով վերազինման հարցերը, կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստանդարտ գործողությունների ընթացակարգերին առնչվող, փորձի փոխանակման, հետագա աջակցության ցուցաբերման և այլ հարցեր:

Կամո Ցուցուլյանը պատրաստակամություն է հայտնել ՆԳՆ ՓԾ կողմից կազմակերպել կամավոր հրշեջ-փրկարարների ուսուցում, սիմուլյացիոն վարժանքների անցկացում և համայնքներին հրշեջ տեխնիկայով ապահովման աշխատանքները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային հաջորդ փուլի մեկնարկին համատեղ այցելություններ կազմակերպել մարզեր՝ տեղերում իրավիճակի ուսումնասիրման և կարիքների գնահատման նպատակով։

Ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում ստորագրել փոխհամագործակցության հուշագիր, որը հնարավորություն կտա շարունակել աշխատանքները նաև այլ ուղղություններով:

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին