Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն այժմ առավել, քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը․
«Այժմ մենք ավելի մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը, քան երբևէ»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման ժամանակ՝ «Վերականգնել կոտրված աշխարհը» թեմայով։
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել խաղաղության բանակցությունները Հայաստանի հետ, քանի որ, ըստ նրա, եկել է ժամանակը վերջ դնելու տարածաշրջանում անկայունությանը։