Լրահոս 24/7
14.03.2024

Կառավարությունը հաստատեց բուսաբուծության աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց բուսաբուծության աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց բուսաբուծության աջակցության ծրագիրը։ Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակումների՝ վերջին տարիներին հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն ցանքատարածությունների նվազում է արձանագրվում, որը, կարծում ենք, հիմնականում պայմանավորված է մշակության ցածր արտադրողականությամբ, արտադրանքի բարձր ինքնարժեքով, ցածր եկամտաբերությամբ և տնտեսական անարդյունավետությամբ։

Հաշվի առնելով ներկայացվածը՝ հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ներկայացվում է բուսաբուծության աջակցության ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի նպատակն է պետական աջակցության միջոցով խթանել ցանքատարածությունների ավելացումը, արտադրողականության բարձրացումը և հողօգտագործողների եկամուտների ավելացումը»,-ասաց Պապոյանը։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ ծրագրի իրականացման նպատակն է նաև ՀՀ-ում խթանել հավաստագրված սերմերի իրականացումը։

«Բուսաբուծության աջակցության ծրագրով նախատեսվում է 2024 թվականին փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային, մասնավորապես՝ գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկաընդեղային (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ), մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության 1 հա հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վար, ցանք, բերքահավաք) և սերմի արժեքի համար նախատեսված արժեքի 50 տոկոսը։

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով. հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով 70 հազար դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 85 հազար դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 100 հազար դրամ, բազմամյա խոտաբույսերի մշակաբույսերի մշակության համար յուրաքանչյուր 1 հա՝ 110 հազար դրամ»,-եզրափակեց Պապոյանը։

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին