ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ևս մեկ անգամ հերքել է շրջանառվող խոսակցությունները դպրոցներից զոհված շրջանավարտներին նվիրված Փառքի անկյունները հանելու վերաբերյալ։
Այս մասին Ժաննա Անդրեասյանն ասաց մարտի 14-ի ճեպազրույցի ընթացքում։«Ես պաշտոնապես ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ որևէ նման հանձնարարություն, շրջաբերական, հրահանգ և ցուցում չի եղել, և խնդրում եմ՝ նման դեպքերի պարագայում ծնողներն ահազանգեն մեզ։
Մենք հետամուտ կլինենք, որպեսզի նման խնդիրներ չառաջանան»,-ընդգծեց նախարարը։