Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչությունում:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տեղեկությունը հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում։ Այլ տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել»,- նշեցին Կոմիտեից։