Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Խորվաթիայում որոշում են կայացրել ինքնալուծարել խորվաթական սաբորը՝ երկրի միապալատ խորհրդարանը: Այդ մասին խորհրդարանին հայտարարել է խոսնակ Գորդան Յանդրոկովիչը։
«143 կողմ ձայնով մենք որոշում ենք կայացրել Խորվաթիայի խորհրդարանը ցրելու մասին», – ասել է Յանդրոկովիչը՝ ամփոփելով քվեարկության արդյունքները: Նոր կազմը կընտրվի ընտրությունների ընթացքում, որոնք պետք է տեղի ունենան ապրիլի վերջին-մայիսի սկզբին:
Ընտրությունների օրը պետք է հաստատի Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը։ Ենթադրվում է, որ բոլոր ընթացակարգերը պետք է ավարտվեն մինչեւ Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք ԵՄ-ում կանցկացվեն հունիսի 6-9-ը: