Լրահոս 24/7
18.03.2024

Հռոմի Ստատուտ ստորագրած ՀՀ-ն չի՛ կարող շնորհավորել մանկապիղծ հանցագործին. Մեհրաբյան

Հռոմի Ստատուտ ստորագրած ՀՀ-ն չի՛ կարող շնորհավորել մանկապիղծ հանցագործին. Մեհրաբյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը գրել է.

«Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերը պահանջում են, որ Հայաստանի ժողովրդի կողմից ժողովրդավարական մանդատով օժտված Կառավարությունը եւ նրա ղեկավարը ձեռնպահ մնան Ռուսաստանի “ղեկավարին” շնորհավորելուց։ Մասնավորեցնեմ։

Նախ, որովհետեւ Հայ ժողովուրդը արմատապես մերժել է նման համապետական բանդիտիզմի պրակտիկան 2018-ին, եւ այդ մերժումն ունիվերսալ է եւ մեր արժեքային ինքնության անբաժանելի մասն է։ Չի՛ կարող Հայաստանի Հանրապետությունը շնորհավորել հետախուզման մեջ գտնվող հանցագործին՝ հերթական հանցագործության “հաջող” կատարման կապակցությամբ։

Երկրորդը, Հայաստանի դիրքորոշումը պետք է ներդաշնակ լինի այն երկրների հետ, որոնց հետ մենք արդեն իսկ ֆիքսել ենք շահերի, նպատակների եւ արժեքների ընդհանրություն։

Երրորդը, Հռոմի Ստատուտ ստորագրած Հայաստանը չի՛ կարող շնորհավորել Հաագայի Միջազգային Քրեական Դատարանի դատախազի կողմից կալանքի կարգադրագրով հետախուզվող մանկագող եւ մանկապիղծ հանցագործին, ով նաեւ ուղղակի թշնամական գործողություններ է սանձազերծել Հայաստանի եւ Հայ ժողովրդի նկատմամբ։

Նշվածը հաշվի չառնելն ուղղակի լրջացնի Հայաստանին քաղաքակիրթ մարդկության առաջ եւ կդեմոտիվացնի նրան՝ հետագայում էլ գործել համերաշխաբար՝ Հայաստանի հետ միասին, հանուն մեր ընդհանուր նպատակների, շահերի եւ արժեքների։ Եվ ուրեմն, ո՛չ մի շնորհավորանք, ոչ մի արձագանք։

Էլ չենք խոսում մեծ հավանականության մասին, որ Ռուսաստան պետությունը զավթած եւ այն մարդկության դեմ հանցագործությունների գործիքի վերածած՝ կազմակերպված քրեական խմբավորման (բանդայի) պարագլուխն ուղղակի կարող է չճանաչվել որպես օրինական եւ օրինակարգ (լեգիտիմ) ղեկավար, դրանից բխող բոլոր հետեւանքներով։

Խնդրում եմ նաեւ ձեռնպահ մնալ ինձ քաղաքականության դասեր տալուց, պետական շահերը “բացատրելուց”, դաս կտամ ու կբացատրեմ ում ուզեք եւ որքան ուզեք, հաստատ հավես չունեմ։ Մանավանդ, որ բացատրել եմ, հիմնավորել եմ, համեցեք։ Եթե անհասկանալի բան է մնացել՝ նորից կարդացեք, դրա համար եմ կարճ գրել։ Բարի գիշեր։ Խաղաղություն ամենեցուն»։

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին