Լրահոս 24/7
18.03.2024

Հանրային հեռուստաընկերությունը կունենա համապետական սփռման ևս մեկ հեռուստաալիք

Հանրային հեռուստաընկերությունը կունենա համապետական սփռման ևս մեկ հեռուստաալիք

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը կունենա համապետական սփռում ունեցող երկու հեռուստաալիք, այսպիսով` այժմ միայն մայրաքաղաքային սփռում ունեցող «Առաջինի լրատվական ալիքը» կհեռարձակվի ամբողջ հանրապետությունում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

««Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից մեկ տեսալսողական ծրագիր հեռարձակվում է միայն մայրաքաղաքային սփռում ունեցող տարածքում, մեկ տեսալսողական ծրագիր՝ համապետական սփռմամբ:

Նախագծով առաջարկվում է, որ հանրային հեռարձակողն ունենա առավելագույնը 2 տեսալսողական ծրագիր կամ ավելի պարզ ասած՝ հեռուստաալիք՝ երկուսն էլ համապետական սփռում ունեցող, որպեսզի նաև, ըստ էության, չտուժեն հանրային մուլտիպլեքսում լիցենզիա ունեցող հեռուստաընկերությունների շահերը»,-ասաց Գաբրիելյանը:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հանրային հեռարձակողը կհրաժարվի մայրաքաղաքային սփռման սլոթից, ավտոմատ կդառնա համապետական սփռման:

Գաբրիելյանը հավելեց՝ Հանրային հեռուստաընկերության բյուջեն պետական բյուջեից է, ուստի նպատակահարմար չէ, որ այդ գումարն ուղղվի միայն երևանյան հեռուստադիտողին:

Նախագծի հարակից զեկուցող Հասմիկ Հակոբյանը նկատեց, որ Ֆինանսների նախարարության դիտարկմամբ՝ նախագծի ընդունմամբ բյուջեի վրա հավելյալ 64 մլն դրամի ծախս է գեներացվում, որը 2024թ բյուջեով նախատեսված չէ: Պատգամավորը հետաքրքրվեց, թե սրա հետ կապված քննարկում եղե՞լ է:

Նախագծի հեղինակը հայտնեց, որ եղել է քննարկում, որ, եթե ծածկույթը լինի համապետական, այդ բացը կարող են լրացնել Հանրային հեռուստաընկերության միջոցներից: Հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է ոչ միայն ՀՀ պետական բյուջեից, այլ նաև օրենքով չարգելված այլ եղանակներով, օրինակ՝ գովազդից կամ համատեղ ֆիլմարտադրություններից:

Հասմիկ Հակոբյանը նշեց, որ այսպիսով իրավական հիմքեր են ստեղծում մայրաքաղաքային սփռում ունեցող «Առաջինի լրատվական ալիքը» հասանելի դարձնել ամբողջ հանրապետության համար:

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին