Լրահոս 24/7
18.03.2024

Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում «Պակիստանի թալիբների շարժման» թաքստոցներին

Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում «Պակիստանի թալիբների շարժման» թաքստոցներին

Պակիստանի ռազմաօդային ուժերն առավոտյան ավիահարվածներ են հասցրել «Թեհրիկ ի Թալիբան Պակիստան» (ԹԹՊ, «Պակիստանի թալիբների շարժում») արմատական խմբավորման զինյալների թաքստոցներին և ճամբարներին, որոնք գտնվում են Աֆղանստանի տարածքում։ Այդ մասին հաղորդել է The Khorasan Diary լրատվական հարթակը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ օդային հարվածների թիրախ են դարձել Լաման (Պակտիկայի նահանգ) և Փասա Մելլա (Խոստի նահանգ) բնակավայրերը, որոնք գտնվում են Պակիստան-Աֆղանստան սահմանի մերձակայքում։

Ռազմաօդային ուժերի գործողությունն իրականացվել է՝ ի պատասխան մարտի 16-ին ԹԹՊ-ի զինյալների կողմից Խայբեր Փախտունխվայի նահանգի Միր Ալի քաղաքում Պակիստանի զինված ուժերի ռազմակայանի վրա հարձակման, որի հետևանքով զոհվել է 7 զինվոր։

The Khorastan Diary-ն ավելի ուշ X սոցիալական հարթակում հրապարակել է «Թալիբան»-ի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդի հայտարարությունը, որում վերջինս նախազգուշացնում է, որ Աֆղանստանի տարածքին հասցրած ավիահարվածները կարող են հանգեցնել հետևանքների, որոնք «Պակիստանի վերահսկողությունից դուրս են»։

Իսլամաբադի և Քաբուլի միջև հարաբերությունները, փաստորեն, սառեցված են, քանի որ Աֆղանստանի ներկայիս իշխանությունները հրաժարվում են դադարեցնել օժանդակությունը «Թեհրիկ ի Թալիբան Պակիստան» ծայրահեղական խմբավորմանը, որը պատասխանատու է Պակիստանում ահաբեկչությունների կազմակերպման համար: Խմբավորումը ձգտում է հասնել Պակիստանում «իսլամական համակարգի» ստեղծման։

ԹԹՊ-ն 2011 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո՝ որպես կազմակերպություն, որը կապված է «Ալ Քաիդայի» հետ: Ըստ առկա գնահատումների՝ ԹԹՊ-ում կա մինչև 50 հազար զինյալ:

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին